вторник, 11 декабря 2012 г.

«Մարտական հրահանգներ»(2)



Կռիվների մասին անհրաժեշտ գիտելիքներ:
1.Դիրքեր.-Փոքրիկ խմբերը պետք է ղրկես այն գյուղերը,որոնք ստորոտներ կգտնվին և լավ դիրքեր ունին:Երբ իրիկունը գյուղ հասնին՝ անմիջապես տասնապետերը նայելու են դիրքերը, և պետք եղած տեղերը՝ գաղտնի կերպով դիրքեր շինել տալու են տեղական պահեստի զինվորներուն ձեռքով,այնպես որ՝ գյուղացիք չիմանան:Ամեն անգամ առաջուց պետք է որոշել,թե որ զինվորը՝ որ դիրքը պիտի պաշտպանե:Եթե այս կանխազգուշությունները չընես՝թշնամին մատնությամբ կամ խուզարկության համար լուսադեմին կուգա գյուղին բոլոր դիրքերը կբռնե,և հանկարծակի կհարձակվի ձեր վրա:
2.Դաշտի վրա.-Դաշտի գյուղերը գտնված ժամանակդ՝ տեղացի զինվորներուն հետ պետք եղած տեղերը հողե դիրքեր շինել տուր:Դաշտի գյուղերն առհասարակ դիրքեր չեն ունենար:Եթե գյուղի շրջակաները ծառեր կան՝դիրքերդ ծառերեն դուրս  շինել տուր,որ թշնամին այդ ծառերը քեզմե չառնե:Երբ այդպես չընես,իրիկունը դուրս եկած ժամանակ շատ մարդ զոհ կուտաս:Եթե գյուղը եկեղեցի ունի,նախօրոք սանդուխը պատրաստե,որ եկեղեցին տանիքը բարձրանաս ու դիրք շինել տաս.այսպիսով քո հրացաններդ թշնամին վրա կախված կըլլան:Թնդանոթի դեմ հողե դիրքեր ունեցիր,խրամատներ փորել տուր և առաչներդ հողը թումբեր շինել տուր:

3.Փոսի մեջ.-Եթե գյուղը փոսի մեջ է ,պետք է չորս զինվոր և չորս գյուղացի ղրկես բլուրները,որ պահեն ու նայեն չորսդին:Պառկած տեղդ դրանն առջև ալ պահապան մը ունեցիր:Լույսը բացվելուն պես ,երբ կտեսնես,որ բան մը չի պատահեցավ, եթե գյուղը հավատարիմ մարդ ունիս՝ ղրկե բլուրները, որ այն չորսին հետ հսկե թշնամիին շարժումները, և երկուքը անմիջապես գան լուր տան քեզ:
Եթե գյուղի եզերքները գյուղեն ավելի բարձր լեռներ կան՝ քեզմե 200-1000 քայլ հեռու,մարդ ղրկե հոն ալ,իսկ ավելի հեռուն ըլլա-մի ղրկեր,գյուղը մնացիր:Նայելով քո քովդ գտնված զինվորներու քանակությանը՝ դեռ կրնաս գյուղն ու բլուրները պահել միասին՝ լավ ,իսկ եթե տեսնաս,որ գյուղին դիրքն անհարմար է,և դուն ալ այնքան ուժ չունիս, որ գյուղն ու բլուրները տանելով՝ հոն դիրք բռնելու ես,որովհետև երբ գյուղը թողուս պաշարդ թշնամին կուգա թե հացը կառնե և թե ջուրը:

4.Փամփուշտ խնայել.-Առհասարակ ամեն զինվոր ունենալու է 300-350 փամփուշտ: Տասնհինգ տարվա ընթացքին մեջ տեղի ունեցած  մեր բոլոր կռիվները՝ հարյուրեն իննսուն՝ թուրքերու հետ եղաած է: Մինչև  կեսօրը՝ անոնք կզբաղեցնեն  մեզ՝ առաջ կուգան, ետ կփախչին և դեռ ուրիշ զանազան ձևերու կդիմեն: Դուք առանց մտածելոււ,ոգևորված,աջ ու ձախ կկրակեք:Ժամ մը կռվելը ետք,կտեսնես,որ մեկ պատրոնադաշ պարպվել է:Հապա եթե մինչև իրիկուն այդ ձևով զարնես՝ քանի՞ պատրոնդած  փամփուշտ պիտի տրվի քեզի ,որ կրակես անխնա,առանց մտածելու, թե՝ կեսրեն վերջ այդչափ քուրդ ու երկու վաշտի չափ ալ զորք պիտի գան  ձեր դեմ կռվելու:Քովդ  փամփուշտ  բեռներ ալ ըլլա ՝ նորեն պետք է խնայես:Գիտեցիր, որ ամեն մեկ փամփուշտ քու թանկագին կյանքդ պիտի փրկե:Եթե միայն այդ օրն ըլլա կռիվը,լավ,բոլորը զարնենք և իրիկունը վերադառնանք:Բայց անելիքդ մեկ կռիվ չէ,դեռ շատ կռիվներ պիտի ունենաք թշնամիին հետ,երկար ժամանակ երկրի խորերուն կուրծք պիտի տաք անոր:
Պետք է խնայել փամփուշտը:Կպատահի, որ կռիվ ժամանակ 1000 փամփուշտ կսպանե 40 թշնամի,ատեն ալ կըլլա որ, 100 փամփուշտ 40 թշնամի կսպանե:Ձեզի համար հիվանդության ըլլալու չէ շատ փամփուշտ կրակել:
Մասնավոր կռիվներու ժամանակ պետք է աշխատիլ դատարկ կիլզհները լցնել և անոնք կրակել թշնամիին վրա և իսկական փամփուշտները չի գործածել,այլ պահել ավելի մեծ կռիվների համար:
5.Գիշերային ընդհարում.-Երբ երկրի մեջ խմբիդ ձայնը ելավ,գիշերները մարդ պատահած ժամանակ,դուն ինքնզինքդ պետք է զորք կարծել տաս և դիմացինին ջանֆիդայի տեղ ընդունիս:Երբ Գիշերը մարդ պատահեցավ՝ անոնք ձայն կուտան,թե՝«դուք ո՞վ եք»:Դուք իսկույն կպատասխանեք՝ «Զորք ենք»:Անոնք կշփոթին:Իսկ դուն առանց ժամանակ կորցնելու՝հրամայե ընկերներուդ՝«Մեհմետ չավուշ,վորուն ջանֆիդալարա»:Անոնք բնականաբար կըսեն՝«Մենք ալ զորք ենք»՝Դուն մտիկ մի ըներ,քանի մը զալպ բաց վրանին ու հեռացիր:Զուշացիր,որ դեպի գնացած տեղդ հետքդ ցույց չի տա:Առավոտ լուսանալուն պես՝կուգան այդտեղ կնայեն,շատ կարելի է իրանցմե երկու կամ երեք մար ալ սպանված ըլլա,այնպես մը պիտի կարգադրես,որ հաջորդ օրը քեզ չի գտնան:եթե պատահի ,որ գիշերը հանկարծ կրակ բացվի,շուտով պատասխանեցեք կրակով՝դեպի կրակ բացված տեղերը և ինկեք գետնին ձեր փորերուն վրա,բայց զգույշ,որ ետևինդ մարդ չըլլա և ետևեն չի զարնեն ձեզի:

6.Գիշերային պաշարում.-Եթե գյուղին մեջ գիշերը պաշարվելիս,առավոտուն դաշտի կողմե հարձակում կըլլա վրադ,դուն տեսնելով,որ գյուղին ետևը լավ դիրք ունեցող և մոտիկ սար կա,կմտածես,երթալ բայց չի խաբնվիս,թշնամին առաջ սարի դիրքերը կգրավե, հետո դաշտեն կհարձակվի:Եթե գյուղեն դուրս գաս,դաշտը գտնված զորք գյուղը կը լեցվի և կմնաս երկու կրակի մեջ-կարող են բոլորինդ ալ կոտորել:Ուստի պետք է գյուղը մնաս:
7-Կռվելով սար բարձրանալ.-Եթե կռվողներդ քիչ են՝ 4-10 հոգի,պետք է այն գյուղին,որտեղեն կռվելով սար բարձրանաս՝վերցնես հինգ-վեց հոգի,որոնք կռվելե ավելի մեծ օգուտ պիտի տան ձեզի:Հետները կդնես զինվոր մը, և անոնց յուրաքանչյուր երկու կամ երեք հարյուր քայլ հեռավորության վրա՝դիրքեր կշինեն և կլրտեսեն թշնամիին ելած կողմերն ու քեզի լուր կուտան:Դուք մաս առ մաս կռվելով,կփոխադրվիք դիրքե  դիրք,արագ շարժվելով և կուշտներիդ ցույց տալով թշնամուն:Չըլլա ,թե ամբողջ մեջքերնիդ ցույց տաք-այն ժամանակ ավելի մեծ կերևաք և դյուրին կզարկվիք:
Առհասարակ,երբ մեկը ետևեն կզարնվի,անոր դիակին վրա կթքեն:Բայց անհրաժեշտ է ամեն զգուշություն ընել,որ թշնամին առաջ չանցնի և հետևիդ գտնված դիրքերը չի գրավե:
8.Թուրք և քուրդ կռվողի խորամանկությունները.-Կռիվներու ժամանակ զինվորները ֆեսերին,իսկ քուրդերը քոլոզին կանցնեն հրացաններու ծայրը . կխաղացնեն կամ կդնեն քարերու կամ գյուղի պատերուն վրա և կխաբեն ձեզ,որպեսզի պարապ տեղը փամփուշտ վառեք:Չըլլա,թե խաբվիք,դիտակով նայեցեք և հետո զարկեք,եթե երևացողը իսկական գլուխ է:
Առհասարակ,երբ անոնք հարձակին՝սելավաթ կուտան,մեծ հարայներ կընեն  և իրարու կըսեն«Հայ փախան,հայ փախան»,մեկզմեկ քաջալերելու համար:Աղմուկ,աղաղակ կբարձրացնեն.ձայներին երկինք-գետին կլցնեն.երբեմն շան պես կհաջեն,գայլի պես կոռնան,ամեն մեկեն մեկ-մեկ տեսակ ձայն կըլլե,որպեսզի դուք շփոթվիք:-Ոչ մեկ կար.որություն տալու եք,դուք լավ զարնելնուդ նայեցեք,երբեմն դուք ալ հարայ-հրոց ըրեք ու պոռացեք թշնամիին-«Ձեր գնդակները մեզի չեն հասնիր,մոտեցեք կռվինք»:
Կռվի սկզբին թշնամին ձեզ կփորձե,թե որքան ուղիղ նշանառուներ եք:Առաջին համազարկերուն,երբ մեկ քանին գլորեցիք,մեկ քանիսին ալ՝ականջի տակերեն ձեր գնդակները անցնելով՝ուշաթափվեցան,երբ գետնի փոշին երեսուն լեցուցիք,այն ժամանակ սաստիկ կդողան,գլուխնին դուրս չեն կրնար հանել:Իսկ եթե ձեր գնդակները չի մոտեցան իրենց կամ շատ պակաս տվին,կամ բարձրեն անցան՝այն ատեն երբեք չեն վախնար,կքաջալերվին ըսելով.«Անոնք կռվողներ չեն»:

Շարունակելի...

Комментариев нет:

Отправить комментарий